Հասանովն ու Գյուլերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը
 Հասանովն ու Գյուլերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը
15:47     06 03 2024    
Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնելեն ՊՆ-ից, հանդիպմանը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները և Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, Յաշար Գյուլերը վստահություն է հայտնել, որ երկրների միջև փոխվստահության և աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ:

Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը հյուրընկալության համար։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները դրական են ազդում բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում։

Հանդիպմանը քննարկվել են՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս