1987-1991 թվականներին արտաքսված արևմտյան ադրբեջանցիների ցուցակը գրեթե պատրաստ է
 1987-1991 թվականներին արտաքսված արևմտյան ադրբեջանցիների ցուցակը գրեթե պատրաստ է
16:21     23 02 2024    
«Արևմտյան Ադրբեջանից վերջին տեղահանության ժամանակ՝ 1987-1991 թվականներին վտարված ադրբեջանցիների ցուցակի կազմման գործընթացը գրեթե ավարտված է:

Այս մասին «Ազերթաջ»-ին հայտնել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքպերլին։

Նրա խոսքով, մոտ ժամանակներս կսկսվեն 1948-1953 թվականներին Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների ցուցակի կազմման աշխատանքները. «Նրանք արտաքսվել են Իոսիֆ Ստալինի որոշմամբ։ Ինչպես գիտեք, Ստալինի մահից հետո 1930-1940-ականներին ռեպրեսիայի ենթարկված և արտաքսված բոլոր մարդիկ ու ժողովուրդները արդարացվեցին։ Սա չի վերաբերել միայն Արևմտյան Ադրբեջանից արտաքսվածների վրա, ինչը պատմական անարդարություն է»։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս