Իլհամ Ալիևը հանդիպել է Արևելյան Գերմանիայի բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ
  Իլհամ Ալիևը հանդիպել է Արևելյան Գերմանիայի բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ
11:52     17 02 2024    
Փետրվարի 16-ին Մյունխենում՝ հակառակ կողմի խնդրանքով հանդիպում է կայացել՝ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Արևելյան Գերմանիայի բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի միջև։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հանդիպմանը նշվել է, որ գերմանացի գործարարները շահագրգռված են Ադրբեջանի հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ։ Մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացվել է՝ այս տարվա փետրվարին գերմանական ընկերությունների ներկայացուցիչների Ադրբեջան կատարելիք այցի մասին, որոնք հետաքրքրված են՝ տրանսպորտի, լոգիստիկայի, արդյունաբերության, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներով։ Սա կլինի գերմանացի գործարարների՝ մինչ այժմ մեր երկիր ժամանած ամենաներկայացուցչական և ամենամեծ պատվիրակությունը։

Հանդիպմանը նշվել է, որ COP29-ի անցկացումը, իր հերթին, ծառայում է՝ ավելի լայնածավալ տնտեսական նախագծերի իրականացման ներուժի ամրապնդմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մյունխեն  


Լրահոս