Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան. Ղարաբաղի հարցը փակված է
 Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան.  Ղարաբաղի հարցը փակված է
10:43     12 02 2024    
«Ղարաբաղի հետ կապված հարցը փակված է. Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ցավոք սրտի, չստացվեց. այս թեման փակվեց սեպտեմբերին ուժային գործողությամբ։ Ռուսաստանի Դաշնությունը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել՝ երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»։

Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված են, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև կնքված խաղաղության պայմանագրերում։ Եվ սկզբունքորեն, ելնելով այն առաջարկներից, որ անում է Բաքուն, ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել։ Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակ, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ փոխգործակցություն ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,- նշել է դիվանագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս