Լուկաշենկոն շնորհավորել է Ալիևին
  Լուկաշենկոն շնորհավորել է Ալիևին
20:25     07 02 2024    
Փետրվարի 7-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել գործունեության մեջ՝ հանուն Ադրբեջանի զարգացման և բարգավաճման։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին ուշադրության և շնորհավորանքի համար։

Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել՝ Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման հարցում և մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Լուկաշենկո   Ալիև  


Լրահոս