Սիմոնյանի գրասենյակ. Չի բացառվում, որ Ադրբեջանի և Հայաստանի խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում
  Սիմոնյանի գրասենյակ.  Չի բացառվում, որ Ադրբեջանի և Հայաստանի խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում
14:05     07 02 2024    
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից։

Փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։

ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ մարտի 23-27-ը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների նախատեսվող հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չեն ստացել, սակայն նման հնարավորությունը չեն բացառում։

«Նման ձևաչափի հանդիպում ունենալը մեզ համար քննարկելի է»,– ասել են մամուլի ծառայությունից։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս