Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը մահապատժի է դատապարտվել
 Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը մահապատժի է դատապարտվել
11:05     06 02 2024    
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում կատարած անձը դատապարտվել է մահապատժի:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Իրանի արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։

Նշենք, որ հունվարի 27-ին դատական նիստ է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրականացրած անձի քրեական գործով։

Դատական նիստը կայացել է մեղադրյալի և նրա պաշտպանների մասնակցությամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձը մեղադրվում է դեսպանատան շենքում հրազենի գործադրմամբ Ադրբեջանի քաղաքացու դիտավորյալ սպանության, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու և հասարակական կարգը խախտելու մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս