Փաշինյանն ընդունել է Բաքվի գլխավոր պայմաններից մեկը
 Փաշինյանն ընդունել է Բաքվի գլխավոր պայմաններից մեկը
10:08     02 02 2024    
2018-ի հեղափոխությունից հետո էլ, 2020-ի պատերազմից հետո էլ Սահմանադրության թեման Հայաստանում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով: Եթե Հայաստանի պետական քաղաքականությունը հիմնված լինի Անկախության հռչակագրի, Ղարաբաղի և Հայաստանի միավորման վրա, մենք պատերազմ կունենանք և երբեք խաղաղություն չենք ունենա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին Հանրային ռադիոյի եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ «շատ վերլուծաբաններ ասում են՝ մենք պետական ժողովուրդ չենք, երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով դեռ չենք դարձել պետական ժողովուրդ. «Ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի. Այդ պահը սահմանադրական հանրաքվեն է»:

«Եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում՝ իսկ ինչու՞ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակն ուժեղանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծի»,- ասել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ դա խելամիտ չէ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս