Ալիևը՝ տարածաշրջանում Փարիզի ապակառուցողական դերի մասին
 Ալիևը՝ տարածաշրջանում Փարիզի ապակառուցողական դերի մասին
18:32     01 02 2024    
Ֆրանսիան՝ տարածաշրջանում վարելով ապակառուցողական քաղաքականություն, ելնում է «կրակի վրա բենզին լցնելու» սկզբունքից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին ընդունելու ժամանակ։

Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, որ Ֆրանսիան ապակառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում՝ առաջնորդվելով «կրակի վրա յուղ լցնելու» սկզբունքով, զինում է Հայաստանին և աշխարհաքաղաքական ինտրիգներ նախաձեռնում:

Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Փարիզն է տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառը, որը հակաադրբեջանական քաղաքականություն է վարում միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական հարթությունում։

Երկրի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղված է Հարավկովկասյան տարածաշրջանում առաջատար դիրքեր ձեռք բերելուն և ազդեցության ամրապնդմանը, սակայն նրա ջանքերն այդ ուղղությամբ ապարդյուն են։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Փարիզ  


Լրահոս