Սեիդով. ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահի՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությունը անհիմն է և կանխակալ
  Սեիդով.  ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահի՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությունը անհիմն է և կանխակալ
09:37     01 02 2024    
Խորը հիասթափության զգացում է առաջացրել՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենջամին Քարդինի անհիմն, կողմնակալ հայտարարությունն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հայտարարության մեջ՝ ի պատասխան Բենջամին Քարդենի հայտարարությունների։

«Բ.Կարդինի ուշադրությանն ենք ներկայացնում, որ մեր երկիրը՝ 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր հանդիսանում է միջազգային հանրության վստահելի և պատասխանատու անդամը։ Միջազգային հարթակներում Ադրբեջանի հաջող գործունեությունը հիմնվում է հենց միջազգային հանրության ուժեղ և միանշանակ աջակցության վրա։ Մասնավորապես, Չմիավորման շարժման անդամ 120 երկրներ ճանաչեցին մեր երկրի ներդրումը ՄԱԿ-ից հետո՝ մասնակիցների թվով և ազդեցության հնարավորություններով, ըստ էության, աշխարհում երկրորդ ամենամեծ հարթակի զարգացման գործում հատկապես՝ այս կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության շրջանակներում։

Պատահական չէ, որ միջազգային երկխոսության և համագործակցության հետագա ընդլայնման գործում ունեցած դերի, միջազգային կանոնների և փոխգործակցության նորմերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի, ինչպես նաև իր սկզբունքային դիրքորոշման համար մեր երկիրը արժանացել է 2024 թվականին՝ աշխարհի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկըի COP29-ի անցկացման պատվին:

Բ.Քարդինին խորհուրդ կտաինք Ադրբեջանի մասին միակողմանի և կողմնակալ տեսակետներ արտահայտելու փոխարեն՝ ուշադրություն դարձնել կոռուպցիայի, կաշառակերության և նմանատիպ այլ անօրինական գործողությունների վրա, որոնք արմատացած են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Սենատ   Ադրբեջան  


Լրահոս