Արևմտյան ադրբեջանցիները դատապարտել են ամերիկացի սենատորին
 Արևմտյան ադրբեջանցիները դատապարտել են ամերիկացի սենատորին
17:41     31 01 2024    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը կտրականապես դատապարտում է սենատոր Բեն Քարդինի հակաադրբեջանական գործունեությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համայնքի մեկնաբանության մեջ ասվում է. «Հետաքրքիր է, ո՞վ է լիազորել «ամերիկյան բացառիկության» գաղափարախոսության պատանդ Բեն Քարդինին խոսել ողջ միջազգային հանրության անունից։

Միջազգային հանրությունը բաղկացած է ոչ միայն ԱՄՆ Սենատից: Միջազգային հանրությունը 120 երկիր է, որոնք Ադրբեջանին վստահել են ՄԱԿ-ից հետո աշխարհի ամենամեծ կառույցի՝ Չմիավորման շարժման ղեկավարությունը 4 տարի ժամկետով: Միջազգային հանրությունն այն երկրներն են, որոնք միաձայն որոշել են Ադրբեջանում անցկացնել COP29-ը՝ աշխարհում ամենամեծ միջոցառումը։

Եթե Բեն Քարդինն այդքան մտահոգված է մարդու իրավունքների հարցերով, թող աշխատի բնիկ ամերիկացիների իրավունքների ապահովման վրա, թող լուծի ԱՄՆ-ում ոստիկանական դաժանության և զինված բռնության խնդիրը»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   COP29  


Լրահոս