Պրոֆեսոր Խաչիկյան. Եվրոպան կախված է Ադրբեջանից, պատժամիջոցներ չեն լինի
  Պրոֆեսոր Խաչիկյան.  Եվրոպան կախված է Ադրբեջանից, պատժամիջոցներ չեն լինի
16:16     24 01 2024    
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Ֆրանսիայի հայտարարություններին, ապա Ադրբեջանն ու Թուրքիան շատ խելացի են, նրանք մեզանից շատ ավելի խելացի են, գործում են շատ տրամաբանական և խելացի։ Նրանք տեսնում են, թե ինչ են ուզում եվրոպացիները և իրենց ցանկությունները հարմարեցնում այդ կարիքներին։ Նրանք գիտեն, որ դրանք դատարկ խոսքեր են, դատարկ խոստումներ, և Եվրոպան ոչինչ չի անի»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել ՝է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Ինչպե՞ս կարող է Եվրոպան ինչ-որ բան անել, եթե նախապես ասել է, որ պատժամիջոցներ չեն լինի, Մակրոնն էլ է ասել դա, Բորելն էլ, և Բրյուսելից այլ բյուրոկրատներ: Պատժամիջոցներ չեն լինելու, ասել են նրանք: Նրանք կախված են Ադրբեջանից՝ գազի, նավթի և էլեկտրաէներգիայի հարցում։

Ինչպե՞ս են նրանք պայքարելու Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, և ի՞նչ լուրջ հետևանքներ կունենա դա, երբ ԵՄ-ն կախված է նրանցից, և նրանք իրենց կարևոր գործընկերն են։ Ինչ է, նրանք պատրաստվում են ռազմական օգնություն ուղարկել այստեղ և պատժամիջոցներ կիրառել, երբ ասացին, որ չեն անելու դա: Իհարկե, դրանք դատարկ խոսքեր են։ Եկեք պարզաոժպես տեսնենք, թե ինչ լուրջ բաներ են նրանք արդեն արել»,- ասել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ   Ֆրանսիա  


Լրահոս