Դունյա Միյատովիչ. ԵԽ-ն պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
  Դունյա Միյատովիչ.  ԵԽ-ն պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
13:48     23 01 2024    
Եվրոպայի խորհուրդը պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

«Ես խորհուրդ եմ տալիս Եվրոպայի խորհրդին ուժեղացնել իր ջանքերը երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար», - ասել է նա:

Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է աշխատեն խաղաղության վերականգնման ուղղությամբ մարդու իրավունքների հարգման հիման վրա՝ անկախ էթնիկական և ազգային պատկանելությունից։

«Միջազգային կազմակերպությունների գործունեությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե երկու կողմերը համագործակցեն և միասին աշխատեն հանուն խաղաղության»,- եզրափակել է Միյատովիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս