Բրիտանացի պատգամավորը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ձայնի իրավունքի սահմանափակմանը
 Բրիտանացի պատգամավորը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ձայնի իրավունքի սահմանափակմանը
10:23     23 01 2024    
Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում բրիտանացի պատգամավորը դատապարտել է իր գործընկերների որոշումը, որոնք առաջարկել են բողոքարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Յան Լիդել-Գրեյնջերը կազմակերպությունում ունեցած ելույթի ժամանակ գործընկերներին կոչ է արել զգույշ լինել այս հարցում։

«Սա սխալ որոշում է։ Նման քայլը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի։ Մենք պետք է շատ զգույշ լինենք նման որոշումներ կայացնելիս»,- ասել է նա:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԽԽՎ  


Լրահոս