Օլիվեր Պարդո. Ֆրանսիայի Սենատի բանաձևն արտացոլում է Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին լրիվ անտեղյակությունը
  Օլիվեր Պարդո.  Ֆրանսիայի Սենատի բանաձևն արտացոլում է Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին լրիվ անտեղյակությունը
15:03     22 01 2024    
Ֆրանսիայի Սենատի կողմից վերջերս ընդունված սկանդալային բանաձևը, որը պահանջում էր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, արտացոլում է այս երկրում տիրող իրավիճակի մասին լրիվ անտեղյակությունը, համարում է ֆրանսիացի փաստաբան, նախկին դատավոր և Ֆրանսիայի արդարադատության նախարարի նախկին առաջին խորհրդական Օլիվեր Պարդոն։

«Այս բանաձեւը, որն, իմ կարծիքով, սկանդալային է, արտացոլում է Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին լրիվ անտեղյակությունը։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հետ մենք հնարավորություն ունեցանք հանդիպելու իրավաբանության լավագույն դասախոսների հետ, և նրանք բոլորն ասացին, որ Ադրբեջանի դիրքորոշումն իրավաբանորեն արդար է, իսկ Հայաստանի դիրքորոշումը՝ անհիմն։ Հարկ է նաև նշել, որ Ֆրանսիայի դիրքորոշումն ավելի ծայրահեղ է, քան բուն Հայաստանի դիրքորոշումը։ Սա միջազգային իրավունքի մասին կատարյալ անտեղյակություն է։ Մեզ հսկայական կրթական աշխատանք է սպասվում»,- ասել է փորձագետը CBC հեռուստաալիքի «Գլոբալ բանավեճ Անաստասիա Լավրինայի հետ» հաղորդման ժամանակ։

Նրա խոսքով, հայկական սփյուռքը հզոր լոբբի է, որն ազդում է Ֆրանսիայի զգալի թվով քաղաքների վրա։ «Նրանց համար, ովքեր չգիտեն օրենքները կամ բավարար չափով չեն տիրապետում իրավիճակին, հայկական լոբբին ներկայացնում է իրավիճակի իր տեսլականը և ազդում նրանց վրա։ Սա վերաբերում է նաև նրանց, ովքեր նախընտրում են լռել՝ հանուն սեփական ընտրական հավակնությունների։ Սա սկանդալ է միջազգային իրավունքում»,- ընդգծել է իրավաբանը։

Նա հավելել է, որ այս լոբբինգը հիմնված է սպառնալիքների և բռնության սկզբունքների վրա. «Մեր գրասենյակը ենթարկվել է բռնի գործողությունների՝ մեր աշխատանքը կատարելու, Ադրբեջանի իրավունքները պաշտպանելու համար։ Միջազգային իրավունքը Ադրբեջանի կողմն է: Միջազգային իրավունքի համաձայն՝ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, որը ապօրինաբար օկուպացվել էր Հայաստանի կողմից։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, ամբողջը Ադրբեջանի հաղթանակի շնորհիվ է, դա պարզապես արդարության վերականգնում է»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Ադրբեջան  


Լրահոս