Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին հունվարի 10-ին Հունաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Բանակցությունների վերաբերյալ նախարարը նշել է, որ դրանք մեծ հաշվով միշտ եղել են անմիջական։ Եղել են միջնորդներ, ովքեր աջակցել են կազմակերպմանը կամ փորձել են առաջարկներ ներկայացնել։
«Մենք շահագրգռված ենք շարունակել բանակցային գործընթացը։ Ակնկալում ենք, որ ապագայում Բաքուն այնուամենայնիվ կհամաձայնի շարունակել հանդիպումներն ու բանակցությունները»,- եզրափակել է նախարարը՝ նշելով այդ գործընթացին աջակցելու Հունաստանի առաջարկի կարևորությունը։
Zinvor.info