Տեղի է ունեցել ԱՄԷ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
  Տեղի է ունեցել ԱՄԷ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
11:29     09 01 2024    
Այսօր կայացել է Ադրբեջան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, ԱՄԷ նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին։ Պատվո պահակախմբի պետը զեկուցել է շեյխ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահայանին։ ԱՄԷ նախագահը ողջունել է ադրբեջանցի զինվորներին: Իլհամ Ալիևը և շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանը քայլել են Պատվո պահակախմբի առջևով:

Հնչել են ԱՄԷ-ի և Ադրբեջանի պետական օրհներգները։ Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացվել է ԱՄԷ նախագահին, իսկ արաբական պատվիրակությունը՝ Ադրբեջանի նախագահին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս