Ադրբեջանը և Հնդկաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով
Ադրբեջանը և Հնդկաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով
10:26     07 01 2024    
Հնդկաստանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Էլչին Հուսեյնլին իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են դեսպանատանը, հանդիպմանը Է.Հուսեյնլին Հնդկաստանի նախագահին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնները։ Շնորհակալություն հայտնելով, Դրաուպադի Մուրմուն, իր հերթին, իր ողջույններն է փոխանցեց Իլհամ Ալիևին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ, զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում Ադրբեջանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի շուրջ, ընդգծվել է՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա ընդլայնման համար մեծ ներուժի առկաությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հնդկաստան  


Լրահոս