Իլհամ Ալիևը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին
16:22     25 12 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Վիոլա Ամհերդին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթում հաջողություններ առաջիկա բարձրագույն պետական գործունեության մեջ։

Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև հաստատված հարաբերություններին։ Անցած ժամանակահատվածում մեր միջպետական հարաբերությունները շարունակել են զարգանալ և հասել ներկա մակարդակին, ինչը գոհունակություն է առաջացնում։

Հավատում եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքերը մեր բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ Ձեզ և Ձեր բարեկամ ժողովրդին փոխանցում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ, իսկ Շվեյցարիայի Համադաշնությանը մաղթում եմ շարունակական բարգավաճում և բարօրություն»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շվեյցարիա  


Լրահոս