Իլհամ Ալիևը շնորհավորել է Հռոմի պապին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Հռոմի պապին
15:23     20 12 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Սուրբ Ծննդյան տոնը, որը քրիստոնեական աշխարհի ամենասուրբ տոներից է և նորության, կարեկցանքի ու գթասրտության զգացումների խորհրդանիշ, մարդկանց միավորելով բարոյական բարձր իդեալների և արժեքների շուրջ՝ սրտերը լցնում է լուսավոր հույսերով և դրդում նոր ձեռքբերումների: Ադրբեջանական հասարակության մեջ, որտեղ առկա է համակեցության բարձր մշակույթ և հանդուրժողականության դարավոր մթնոլորտ, Սուրբ Ծնունդն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր երկրում ավանդաբար նշվող կրոնական տոների շարքում։

Հպարտությամբ եմ նշում, որ այսօր Ադրբեջանը մի տարածություն է, որտեղ էթնիկ և կրոնական բազմազանությունը պահպանվում է որպես ազգային հարստություն, հավասար պայմաններ են ստեղծվել բոլոր դավանանքների համար։ Օրինակելի բարեկամական և եղբայրական հարաբերություններ են տիրում տարբեր ժողովուրդների և կրոնների ներկայացուցիչների միջև, ովքեր, ինչպես եղել է պատմականորեն, այսօր էլ մեր երկրում ապրում են խաղաղության, բարության, փոխադարձ հարգանքի և վստահության պայմաններում։

Մեր հասարակության մեջ էթնոմշակութային բազմազանության, միջկրոնական ներդաշնակության, կրոնական և հոգևոր ժառանգության և բազմամշակութային արժեքների պահպանումը մեր պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Մեր քրիստոնյա քաղաքացիները Ադրբեջանի այլ դավանանքների ներկայացուցիչների հետ ակտիվորեն մասնակցում են մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին, արժանի ներդրում ունեն մեր պետության համակողմանի զարգացման գործում։ Վստահ եմ, որ քրիստոնեական համայնքը կշարունակի գործադրել իր ուժն ու կարողությունները՝ հանուն իր հայրենիքի՝ Ադրբեջանի առաջընթացի և բարօրության։

Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը գոհունակություն է առաջացնում: Մեր երկկողմ հարաբերությունների պատմությունը հարուստ է նշանակալի իրադարձություններով և ձեռքբերումներով։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ներդրման, մեր կառուցողական երկխոսության ընդլայնման, ինչպես նաև Ադրբեջանում բազմամշակութայնության և հանդուրժողականության ավանդույթները մշտապես բարձր գնահատելու համար»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս