Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականի հետ
 Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականի հետ
09:18     20 12 2023    
Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական սըր Թիմ Բարոուի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։

Դեսպանը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում առաջընթացը և Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս