Խոջավենդի դպրոցներից մեկում թակարդ-ական է հայտնաբերվել
 Խոջավենդի դպրոցներից մեկում թակարդ-ական է հայտնաբերվել
17:50     18 12 2023    
Խոջավենդի շրջանի Եմիշջան գյուղի դպրոցում թակարդ-ական է հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությանը։

ANAMA-ի աշխատակիցները դպրոցի դասասենյակներից մեկում հայտնաբերել են F-1 ձեռքի նռնակ՝ կպչուն ժապավենով ամրացված գրասեղանին: Այն պարանով կապված է եղել դռան բռնակին, որպեսզի բացվելիս պայթի։

Պայթյունի ուժգնությունը մեծացնելու համար գրասեղանի տակ տեղադրվել է ևս մեկ F-1 ձեռքի նռնակ։

«Պայթուցիկները վնասազերծվել են ANAMA-ի աշխատակիցների կողմից: Սա առաջին դեպքը չէ, երբ ազատագրված տարածքների սոցիալական հաստատություններում պայթուցիկներով թակարդներ են հայտնաբերվում։ Տարածքը լքող հայերը մտադիր էին այս կերպ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը»,- հայտնել են գործակալությունից:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջավենդ   ANAMA  


Լրահոս