ԱՄՆ նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ջեյհուն Բայրամովին
 ԱՄՆ նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ջեյհուն Բայրամովին
10:02     16 12 2023    
2023 թվականի դեկտեմբերի 15-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբիին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մարկ Լիբբին նախարար Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը։

Հանդիպմանը քննարկվել են՝ երկու երկրների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս