Ֆիզուլիում հայտնաբերվել են հայերի կողմից մարտի դաշտում թողնված զենք-զինամթերք
 Ֆիզուլիում հայտնաբերվել են հայերի կողմից մարտի դաշտում թողնված զենք-զինամթերք
13:52     13 12 2023    
Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում շարունակվում են աշխատանքները Հայրենական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից մարտի դաշտում թողնված զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, ոստիկանության Ֆիզուլիի շրջանային բաժնի աշխատակիցները պարբերաբար ռեյդեր են անցկացնում այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ են եղել, ստուգում հակառակորդի խրամատներն ու ամրաշինությունները։

«Հերթական ռեյդի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 12 ինքնաձիգ, 5 գնդացիր, մեկ ատրճանակ, տարբեր տրամաչափի պարկուճներ և այլն», - հայտնում են ՆԳՆ-ից։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆիզուլի  


Լրահոս