Մոսկվայում ողջունում են Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
 Մոսկվայում ողջունում են Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
19:01     08 12 2023    
Մոսկայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները նորմալացնելու և խաղաղության համաձայնագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Ողջունում ենք հայ և ադրբեջանցի զինծառայողներին ազատ արձակելու համաձայնությունը Բաքվի ու Երևանի միջև։ Դա նպաստում է փոխադարձ վստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ բացում առաջ մղելու հայ-ադրբեջանական նորմալացման գործընթացը՝ համահունչ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնություններին», - ասել է Զախարովան:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մոսկվա   Երևան  


Լրահոս