Գերմանիայի դեսպան. Մենք ողջունում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված այդ համարձակ քայլը
  Գերմանիայի դեսպան.  Մենք ողջունում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված այդ համարձակ քայլը
14:38     08 12 2023    
Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը ողջունել է Բաքվի և Երևանի միջև համաձայնագիրը՝ հայտարարելով, որ Բեռլինը և Բրյուսելը աջակցում են այս գործընթացին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին դիվանագետը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված այս համարձակ քայլը, որը վստահության ամրապնդման կարևոր գործոն է՝ երկու երկրների միջև արդար և կայուն խաղաղության հաստատման համար։ Գերմանիան և Եվրամիությունը աջակցել են այս գործընթացին և պատրաստ են շարունակել դա»,- նշել է դեսպանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գերմանիա  


Լրահոս