2024 թվականի փետրվարի 7-ը Ադրբեջանում ոչ աշխատանքային օր է լինելու
  2024 թվականի փետրվարի 7-ը Ադրբեջանում ոչ աշխատանքային օր է լինելու
16:18     07 12 2023    
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված 2024 թվականի փետրվարի 7-ը ոչ աշխատանքային օր է լինելու։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ընտրությունները նշանակված են չորեքշաբթի, իսկ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության օրը աշխատանքային օր չի համարվում։

Նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալիև  


Լրահոս