Իլհամ Ալիևի ուղերձը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
 Իլհամ Ալիևի ուղերձը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
12:50     06 12 2023    
Նոյեմբերի 21-ին Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված՝ «Ապագաղութացում. կանանց իրավունքների և հնարավորությունների հզորացում» թեմայով միջոցառման մասնակիցներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը տարածվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Х սոցիալական ցանցում գրել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլ միևնույն ժամանակ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին և անջատողականներին։ Նա վարում է ռազմատենչ քաղաքականություն, զինում է Հայաստանը, խրախուսում Հայաստանում ռևանշիստական ուժերին, հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը՝ իր կողմնակալ, ոչ օբյեկտիվ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները՝ որպես պետությունների դեմ ճնշում գործադրելու միջոց։

Ֆրանսիան պետք է կատարի Միջազգային դատարանի որոշումները՝ կապված Խաղաղ օվկիանոսում միջուկային փորձարկումների հետ, և վերջ դնի այլ պետություններին սովորեցնելու պրակտիկային։

Նեոգաղութատիրության միտումներին զուգահեռ, Ֆրանսիայում տեսնում ենք նաև համատարած ռասիզմ, այլատյացություն և իսլամաֆոբիա։ Նման տագնապալի և վտանգավոր միտումների դեմ պայքարելու համար Ֆրանսիայի իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն երկրի ներսում առկա լուրջ խնդիրների վրա։ Մալիից, Նիգերից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի վերջին վտարումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Աֆրիկայում նեոգաղութատիրության նրա անխիղճ քաղաքականությունը դատապարտված է ձախողման: Ֆրանսիան, որը պետք է ամաչի գաղութատիրության իր հարուստ արյունալի պատմության համար, իր կատարած վայրագությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, շաղակրատում է այլ երկրներում հորինված էթնիկական զտումների մասին»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   ՄԱԿ  


Լրահոս