Փոլադ Բյուլբյուլօղլու. Հայաստանն ու անջատողական ռեժիմը պատասխանատվություն են կրում Ադրբեջանից հայերի հեռանալու համար
  Փոլադ Բյուլբյուլօղլու.  Հայաստանն ու անջատողական ռեժիմը պատասխանատվություն են կրում Ադրբեջանից հայերի հեռանալու համար
11:28     02 12 2023    
Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատական ռեժիմը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատնից, այս մասին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ասել է՝ ընդունելով ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Նայջել Քեյսիին։

Ադրբեջանի դեսպանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու և պատվաբեր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Նա հյուրին տեղեկացրել է՝ Ռուսաստանում դիվանագիտական կորպուսի ղղեկավարի պաշտոնում իր գործունեության, ՌԴ ԱԳՆ-ի հետ համատեղ անցկացվող միջոցառումների և մշակութային նշանակալի իրադարձությունների մասին։

Զրույցի ընթացքում Փոլադ Բյուլբյուլօղլուն իր գործընկերոջը հանգամանորեն պատմել է՝ հայ բնակչության կամավոր վերաբնակեցման վերաբերյալ ադրբեջանական կողմի մարդասիրական միջոցառումների մասին՝ հատկապես ընդգծելով, որ, ինչպես հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, այս գործընթացում խաղաղ բնակչության նկատմամբ ոչ մի բռնություն չի կիրառվել: Իսկ Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս