ԵՄ-ն նպաստում է Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ուժեղացմանը
 ԵՄ-ն նպաստում է Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ուժեղացմանը
14:55     30 11 2023    
Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին զենք մատակարարելը չափազանց սխալ քայլ է:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել են Արևմտյան Ադրբեջանի Համայնքում՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունն այն մասին, որ Եվրամիությունը Հայաստանին ռազմական օգնություն է տրամադրելու վերոնշյալ հիմնադրամի շրջանակներում։

«Եվրամիության կողմից Հայաստանի զինումը չափազանց սխալ և վտանգավոր քայլ է, որը ծառայում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը և Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ուժեղացմանը։ ԵՄ-ն պետք է վերջ դնի Հայաստանին զինելու և Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցություն պարտադրելու քաղաքականությանը»,- նշել են համայնքում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Հայաստան  


Լրահոս