Տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ԱՄՆ պետդեպ
 Տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն.  ԱՄՆ պետդեպ
11:14     28 11 2023    
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը՝ լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ:

«Ուրախ ենք, որ երկու կողմերի միջև առկա է ուղիղ և միջնորդավորված երկխոսություն: Խաղաղության հաստատումը ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն կլինի։ Օրինակ, եթե հնարավորություն լինի Կենտրոնական Ասիայից ուղղել առևտրի հոսքը Ադրբեջանով ու Հայաստանով դեպի Թուրքիա, ապա այն էական խթան կհանդիսանա այդ առևտրային ճանապարհին ընկած բոլոր երկրների համար։

Մեզ հայտնի է, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել առաջիկայում կնքել խաղաղության համաձայնագիր։ Կցանկանայինք տեսնել, որ այն իրականություն է դառնում»,- հայտարարել է պետքարտուղարի օգնականը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ   Հայաստան  


Լրահոս