Ադրբեջանցի պատգամավոր. Հայաստանը դեմ է սահմանազատմանը
  Ադրբեջանցի պատգամավոր.  Հայաստանը դեմ է սահմանազատմանը
15:04     27 11 2023    
«Այսօր Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին էթնիկ զտումների մեջ։ Բայց ի՞նչ բարոյական իրավունքով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր կայացած տարածաշրջանային հարցերով խորհրդարանական կոմիտեի նիստում ասել է՝ Միլլի Մեջլիսի կոմիտեի նախագահ, պատգամավոր Բախտիյար Ալիևը։

Նա նշել է, որ հայերը ադրբեջանցի քաղաքացիներին ենթարկել են էթնիկ զտումների. «Մենք պետք է այս պատմական ճշմարտությունը հասցնենք աշխարհին։ Հայերը էթնիկ զտումներ են իրականացրել մեր բնակչության նկատմամբ և վտարել նրանց հայրենի հողերից։ Դա արվել է դրսից եկած հայերին մեր քաղաքացիների տներում վերաբնակեցնելու համար։ Հիմա սրտի ցավով կարող ենք կարդալ այն ժամանակ մեր քաղաքացիների կողմից խորհրդային ղեկավարությանը գրված նամակները։ Մենք պետք է այս փաստերը հասցնենք աշխարհին։ Պետք է ցույց տանք, որ օրինականությունն ապահովված է, պատմական արդարությունը վերականգնված է»։

Գիտության և կրթության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը դեմ է սահմանազատմանը. «որովհետև գիտեն, որ այս դեպքում որոշ գյուղեր, որոնք մինչ օկուպացումը արոտավայր էին օգտագործում, պետք է մեզ վերադարձվեն»։

«Մենք կարծում ենք, որ գյուղերի միավորումը կծառայի Ադրբեջանում ազատագրված տարածքների վերականգնմանը՝ «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հայեցակարգի կիրառմամբ»,- նշել է պատգամավորը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս