Թուրքիան ոչ միայն մեր դաշնակիցն ու ամենամոտ երկիրն է: Թուրքիան եղբայրական երկիր է մեզ համար, ինչպես Ադրբեջանն է Թուրքիայի համար: Թուրքական դրոշը հարազատ է մեզ համար, նույնքան հարազատ է, որքան Ադրբեջանի դրոշը: Իհարկե, այս հակամարտությունը, Թուրքիայի ճշգրիտ դիրքը այս մարտերի ընթացքում, պարոն Նախագահի, եղբորս Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, Ադրբեջանին տրվող աջակցությունը, Թուրքիայից ստացված նամակներում «Ադրբեջանը միայնակ չէ» բառերը, իհարկե, մեծացնում էին սերը Թուրքիայի հանդեպ: