Մենք շատ մեծ ժեստ արեցինք միջնորդներին: Որովհետեւ, ինչպես գիտեք, առաջին օրերից մենք տարբեր վայրերից հաղորդագրություններ էինք ստանում հրադադարի մասին: Իհարկե, աշխարհն ունի իր կանոնները, պատերազմն ունի իր կանոնները, իր օրենքները: Եթե ինչ-որ մեկը հարձակվում է քեզ վրա, դու պետք է պաշտպանես քո հողը, քո ժողովրդին: Ինչպես գիտեք, զինադադարի հիմնական պատճառը մարդասիրական խնդիրներն են: Այս ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ: Մենք շատ կարեւոր քայլեր ենք ձեռնարկել դիակները փոխելու ուղղությամբ: Բայց, ցավոք, Հայաստանն օգտագործեց այս հրադադարը մեզ վրա նոր գրոհներ սկսելու համար: